25 06 2020

Չկարողացար էսքան ժամանակ հասկանալ, որ դու վաղուց ընդդիմություն չես. Նարեկ Սամսոնյանը` վարչապետին

Չկարողացար էսքան ժամանակ հասկանալ, որ դու վաղուց ընդդիմություն չես. Նարեկ Սամսոնյանը` վարչապետին

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե բա, որ «սոցիալական բունտ եղավ դուք ձեր բենթլիներից ու կառուցած տներից վախեցեք մենք ի՞նչ ունենք, որ վախենանք»: Ու էս կիսագրագետը լուրջ մտածում ա, որ սոցիալական բունտ եղավ ժողովուրդն իրա անպիտանների պարգևավճարները, իրա ընտանեկան բիզնեսներն ու սև իկրայով ճոխ կյանքը, պարտքով պիվա խմողներից մինչև ԱԺ պատգամավոր դարձածներին թողնելու ա ու գնա էն ունևորների վրա, որոնք իրան օգնել ու օգնում են:
Նիկոլ, սխալ ես հաշվել ու հաշվում, որ սոցիալական բունտ եղավ քո մանկապարտեզիդ պատգամավորներին սոված ժողովուրդը փողոցներում ուտելու ա, դու ու ընտանիքդ փողոց դուրս գալու հնարավորությունից զրկվելու եք ու էդ ժամանակ թիկնազորիդ տասնապատկումն անգամ չի օգնելու քեզ:
Ու դու չկարողացար էսքան ժամանակ հասկանալ, որ դու վաղուց ընդդիմություն չես, իսկ հարուստներն այլևս էն նախկին բոբոները չեն ու ժողովուրդն արդեն քեզ կամեռաների առաջ ա հայհոյում: Մեղկ ես, շատ մեղկ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ